Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:

Երկրի վարչապետը հայտարարում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հարյուրավոր տներ հայտնվել են ջրի տակ: «Դորիանը» Բահամյան պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է:

ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տեղեկությամբ, «Դորիանը» լքել է Բահամյան կղզիները և շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ: Չնայած նրան, որ «Դորիանը» թուլացել է մինչև երկրորդ կատեգորիա, դրա շառավիղը մեծացել է և ներառում է ավելի մեծ տարածք: Այժմ աղետի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է 177 կիլոմետր ժամ:

Փոթորիկի մոտեցման առնչությամբ Ֆլորիդայում, Ջորջիայում, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: