Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին տեղեկացնում է տեղի մամուլը:

Ինչպես սպասվում է, զոհերի թիվը զգալիորեն կավելանա, քանի որ մինչ այժմ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած:

Կղզային երկրում մինչ այժմ շարունակվում են փրկարարական և որոնողական աշխատանքները: Աղետի հետևանքով երկրում ծագել է մարդասիրական ճգնաժամ: Բահամյան կղզիներում շտապ մարդասիրական օգնության կարիք ունի 70 հազար մարդ:

«Դորիան» փոթորիկն այժմ մոլեգնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Աղետը Հյուսիսային Քառոլինա նահանգում դարձել է տոռնադոյի պատճառ: Արդյունքում, վնասվել են հարյուրավոր տներ: Առափնյա գոտու քաղաքներում հեղեղվել են բնակավայրերը: