Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի:

Երկրի կառավարության ներկայացուցիչների տեղեկությամբ, զոհերի թիվը կավելանա, քանի որ Բահամյան կղզիների հյուսիսային մասում մինչ այժմ որոնում են հարյուրավոր մարդկանց: Կղզային երկրի առողջապահության նախարարը հայտարարել է, որ զոհերի վերջնական ցուցանիշը կլինի շատ բարձր:

«Հասարակությունը պետք է նախապես պատրաստ լինի մարդկային զոհերի թվի անհավանական տեղեկությանը»,- հայտարարել է Բահամյան կղզիների առողջապահության նախարարը:

Մասամբ կամ ամբողջովին ավերվել է մոտ 13 հազար տուն, հեղեղված են փողոցները և շինությունները: Վնասված են տեղի օդանավակայանները, որի պատճառով չի հաջողվում տարհանել քաղաքացիներին:

70 000 մարդու անհրաժեշտ է շտապ բուժօգնություն: ՄԱԿ-ն արդեն խոստացել է Բահամյան կղզիներին մարդասիրական կարիքների համար հատկացնել մեկ միլիոն դոլլար:

«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Հյուսիսային Քառոլինա նահանգ: Օդերևութաբանները ենթադրում են, որ «Դորիանը» կտեղափոխվի Վիրջինիայի նահանգ: Արևադարձային փոթորիկի մասին նախազգուշացում է ստացել նաև Մասաչուսեթս նահանգի բնակչությունը:

Փոթորիկը տեղաշարժվում է հյուսիս-արևելքի ուղղությամբ և հնարավոր է, վնասի նաև Կանադայի Ատլանտյան ափը: