Բահամյան կղզիներին է մոտենում նոր արևադարձային փոթորիկ
Բահամյան կղզիներին է մոտենում նոր արևադարձային փոթորիկ

Ավերիչ փոթորիկից հետո Բահամյան կղզիներին մոտենում է նոր արևադարձային փոթորիկ,- այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, «Ումբերտո» անվանմամբ արևադարձային փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասում: Աղետի գոտում քամու արագությունը կազմում է 65 կիլոմետր:

Սպասվում է, որ արևադարձային փոթորիկը կղզում կդառնա ուժգին քամու և անձրևի պատճառ:
«Դորիան» փոթորիկը Բահամյան կղզիներում վրա հասավ երկու շաբաթ առաջ: Աղետը կղզային երկրում դարձավ մասշտաբային ավերածությունների և զոհերի պատճառ: Այս պահի դրությամբ գոյություն ունեցող պաշտոնական տվյալներով, փոթորիկի հետևանքով զոհվել է 50 մարդ, սակայն մինչ այժմ անհետ կորած է համարվում 1 300 մարդ: