Բաղդադում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Բաղդադում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը աճել է: Միջադեպի արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 100-ը վիրավորվել են:

Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին», հիմնվելով պաշտոնյաների հայտարարություններին:

Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, բայց «Բի Բի Սին» գրում է, որ կասկած կա, որ հարձակմանը մասնակցել է «Իսլամական պետությունը»:

Երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցրել են Բաղդադի կենտրոնում, Թայարանի հրապարակում գտնվող շուկայում: Բաղդադում նման հարձակում է տեղի ունեցել նաև 2018 թվականի հունվարին, որի արդյունքում զոհվել էր 35 մարդ: