Բաղդադում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ
Բաղդադում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ

Բաղդադում, Շիիտների բնակավայրում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել են 15-ը:

Ազգային անվտանգության ուժերի լրատվությամբ, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը շրջափակել են նրան:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս իր վրա ոչ մի կազմակերպություն չի վերցրել: