Բաղդադում կրկնակի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 27 և տուժել 100 մարդ
Բաղդադում կրկնակի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 27 և տուժել 100 մարդ

Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված կրկնակի ահաբեկչական հարձակման հետևանքով մոտ 100 մարդ է տուժել, հայտնում է «Ալ Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, ահաբեկչության հետևանքով 27 մարդու մահվան մասին:

«Բաղդադի կենտրոնի Թայրան հրապարակում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել, 95 մարդ վիրավորվել է», – հայտնել է աղբյուրը:

Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: