Բադրի Ջափարիձեի և Մամուկա Խազարաձեի գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածում է հայտարարություն
Բադրի Ջափարիձեի և Մամուկա Խազարաձեի գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածում է հայտարարություն

Թի Բի Սի բանկի հիմնադիրներ, Բադրի Ջափարիձեի և Մամուկա Խազարաձեի գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածում է հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում է, որ գործի նյութերը նրանց կողմից հրապարակվել են ոչ լրիվ, դիտավորյալ խեղաթյուրմամբ, որը նպատակաուղված է հերթական կեղծ լուր տարածելով հանրությանը գցել թյուրիմացության մեջ:

Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով, ցանկանում ենք մեկնաբանություն անել Բադրի Ջափարիձեի և Մամուկա Խազարաձեի գործի կապակցությամբ, մասնավորապես, այն բանից հետո ինչ Վրաստանի գլխավոր դատախազությունը անօրեն եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող Բադրի Ջափարիձեին և Մամուկա Խազարաձեին մատնել է  կեղծ լուրեր տարածելու մեջ, նրանց փաստաբան, Զվիադ Կորձաձեն փորձել է դատախազության ապացույցները ժխտել նոր կեղծումներով:

Ի պատասխան Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության, որ «գործի նյութերից ելնելով, Վրաստանի ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը չի դիմել բրիտանցի իր գործընկերներին», մեղադրյալ  Մամուկա Խազարաձեի փաստաբանի կողմից հանրայնացվել է Մեծ Բրիտանիա ուղարկված միջնորդությունը իրավական օգնություն ցուցաբերելու մասին և Մեծ Բրիտանիայից ստացված լրատվությունը ֆինանսական ակտիվների մասին, որը կարծես թե ներկայացնում է այդ միջնորդության պատասխանը: Ցանկանում ենք հասարակությանը տեղյակ պահել, որ այս երկու փաստաթղթերը միմյանց հետ կապ չունեն: Միջնորդությունը իրավական օգնություն ցուցաբերելու մասին հետաքննության ընթացքում Մեծ Բրիտանիա է ուղարկվել քրեական գործերի ոլորտում միջազգային համագործակցության մասին Վրաստանի օրենքի գործընթացների պաշտպանությամբ, արդարադատության նախարարության միջազգային կապերի միջոցով: Այս միջնորդության պատասխանը և կատարված նյութերը մինչ օրս Վրաստանի դատախազությունը չի ստացել և դա հայտնի է նաև պաշտպանող կողմին, քանզի նրանց նյութերը փոխանցվել են ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայից ստացված լրատվությանը Մամուկա Խազարաձեի ֆինանսական ակտիվների մասին, այն ստացվել է ֆինանսական մոնիտորինգի ծառայությունների միջև համագործակցության միջազգային ալիքի միջոցով, որը կապ չունի հետաքննության  հետ, և այդ նամակը տեսականորեն չի կարող լինել իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության պատասխանը:

Այս ընթացակարգերը հայտնի են ցանկացած իրավաբանի և փաստաբանի համար: Բացի այդ, մեղադրյալ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի փաստաբանի կողմից հրապարակված փաստաթղթերում պարզ երևում է, որ իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին  միջնորդությունը ուղարկվել է 2019 թվականի հունիսի 3-ին, այդ ժամանակ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեի մեղադրանք չէր առաջադրվել, իսկ Մեծ Բրիտանիայից ստացված լրատվության մեջ ֆինանսական ակտիվների մասին Խազարաձեն հիշատակված է փողեր սպիտակեցնելու մեջ մեղադրվող:

Վերոնշյալ տեղեկությունը հայտնի է պաշտպանող կողմին, սակայն չնայած դրան գործի նյութերը հրապարակվել են թերի, դիտավորյալ, նպատակ ունենալով հասարակությանը գցել թյուրիմացության մեջ», – ասված է դատախազության հայտարարության մեջ: