Բադրի Ջափարիձե. Եթե սկսվի բանակցային գործընթացը, բողոքի ցույցերը հնարավոր է հետաձգել
Բադրի Ջափարիձե. Եթե սկսվի բանակցային գործընթացը, բողոքի ցույցերը հնարավոր է հետաձգել

Եթե լինեն բանակցություններ և սկսվի բանակցային գործընթացը, իհարկե, բողոքի ցույցերը հնարավոր է հետաձգել,- այս մասին հայտարարել է «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն:

Նրա խոսքով, ընդդիմության խնդիրը և նպատակը ոչ թե բողոքի ցույցերն են, այլ՝ երկրում քաղաքական ճգնաժամի լիցքաթափումը:

«Հակառակ դեպքում, մենք հնարավոր է, տեսնենք այնպիսի գործընթացներ, որոնք անհնար կլինի վերահսկել և մեր քաղաքացիները կկրեն շատ մեծ վնաս: Ուստի, մեր խնդիրն է համաձայնության հասնել երկու ուղղություններով՝ Մելիայի և հոկտեմբերի 31-ից հետո առաջացած ճգնաժամի հետ կապված»,- հայտարարել է Ջափարիձեն: