Բադրի Ջափարիձե. Վրաստանի խորհրդարանն ունի լծակներ Գերագույն դատարանի անդամների նշանակումը կասեցնելու համար
Բադրի Ջափարիձե. Վրաստանի խորհրդարանն ունի լծակներ Գերագույն դատարանի անդամների նշանակումը կասեցնելու համար

Վրաստանի խորհրդարանն ունի լծակներ Գերագույն դատարանի անդամների նշանակումը կասեցնելու համար,- այսպես է գնահատել «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի այսօրվա հայտարարությունը, որ անչափ հիսթափված Արդարադատության գերագույն խորհրդի կողմից խորհրդարանին դատավորների թեկնածուների ներկայացմամբ, ինչը նրա խոսքով, չի կիսում ապրիլի 19-ի համաձայնագրի ոգին:

Ըստ Բադրի Ջափարիձեի, «Վրացական երազանքը» պարտավոր է կատարել Շառլ Միշելի փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունը, որը, ըստ նրա, ենթադրում է դատավորների նշանակման գործընթացի վերսկսում:

«Խորհրդարանն ունի լծակներ, և այս դեպքում «Վրացական երազանքը» չի կարողանա խուսափել Շառլ Միշելի փաստաթղթով ստանձնած պարտավորությունից: Ասվում է, որ Արդարադատության խորհուրդը այս պայմանագրի կողմ չի հանդիսացել, ուստի պարտավոր է կատարել Շառլ Միշելի փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունը: Դա նշանակում է, որ դատավորների նշանակումը պետք է դադարեցվի և այս գործընթացը նորից սկսվի», – ասաց Բադրի Ջափարիձեն:

Թողնել մեկնաբանություն