Բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը (ֆոտո, վիդեո)
Բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը (ֆոտո, վիդեո)

Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը մասնակցել է Հոնգ-Կոնգ-Մակաո-Ժուհայը կապող կամրջի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Գուանդունի նահանգի Ժուհայ քաղաքում և դրան ներկա է գտնվել մոտ 700 հյուր:

Տրանսպորտային միջանցքը թեթև և բեռնատար ավտոմեքենաների համար շահագործման է հանձնվելու վաղը: Չինաստանի իշխանության տվյալներով, կամրջի կառուցվածքը, որը հաշվի է առնված 120 տարվա համար, կայուն է թայֆունների և երկրշարաժների նկատմամբ:

Հոնգ-Կոնգ-Մակաո-Ժուհայը կապող մայրուղին բաղկացած է կամուրջներից և ստորջրյա թունելներից: Նշված ենթակառուցվածքային նախագծի կարևոր մաս է կազմում 6,7 կիլոմետր երկարությամբ ավտոմեքենաների համար նախատեսված ստորջրյա թունելը, որը կառուցելու համար անհրաժեշտ է դարձել ստեղծել երկու արհեստական կղզի:

Կամրջի հիմնական մասի երկարությունը 29,6 կիլոմետր է, ամբողջ մայրուղու երկարությունը կազմում է 55 կիլոմետր: Սա աշխարհում ամենաերկար ծովային կամուրջն է: Տարածված տեղեկությամբ, նախագծի արժեքն է 200 միլիարդ դոլլար: