Բացթողումներ տեխզննման գործընթացում

Մեքենաների տեխզննման բարեփոխումը հասարակական կազմակերպությունների մի մասը համարում է ձախողված: Փորձագետները խոսում են գործընթացում բացահայտված բացթողումների վերաբերյալ: Բողոքներ ունի նաև այն ընկերությունը, որը 2018 թվականի հունվարից անցկացնում է մեքենաների տեխզննում: Գլխավոր բողոքներից մեկը տուգանման կարգն է: Ընկերություններում և երրորդ սեկտորում պարզաբանում են, որ վարորդների մի մասը մեքենայի տեխզննման փոխարեն նախընտրում է ամեն ամիս վճարել տուգանք: Այդիսկ պատճառով, փորձագետները հորդորում են վերանայել օրենքը և այն ավելի խստացնել: