Բաչո Ախալաիան Սերգո Թեթրաձեին կտտանքների ենթարկելու գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 9 տարի ազատազրկման
Բաչո Ախալաիան Սերգո Թեթրաձեին կտտանքների ենթարկելու գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 9 տարի ազատազրկման

Գնդապետ Սերգո Թեթրաձեին կտտանքների ենթարկելու գործով, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալաիան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 9 տարով ազատազրկման:

Դատարանը մեղավոր է ճանաչել նաև այս գործով այլ մեղադրյալ, Նիկոլոզ Ձիմցեիշվիլիին և սահմանել նրան 4 տարի կալանք:

Դատական նիստերը ընթանում էին 4 տարվա ընթացքում:

Սերգո Թեթրաձեին և ևս երեք մարդու՝ Դավիթ Լոնդարիձեին, Գիա Գորելաշվիլիին և Սերգեյ Չապլինգին ձերբակալել են 2011 թվականի սեպտեմբերին: Ձերբակալումից մեկ շաբաթ անց Թեթրաձեն մահացել է բանտում: