Բացառվում է, որ մենք որոշ ալիքներից ինչ որ բան ենք խլում. Թինաթին Բերձենիշվիլի
Բացառվում է, որ մենք որոշ ալիքներից ինչ որ բան ենք խլում. Թինաթին Բերձենիշվիլի

«Մենք հավակնություն ունենք վարկանիշի աճի,  լիդերության և շուկայի հզոր խաղացողի վրա»,- այս մասին հանրային հեռարձակողի մամուլի և հաղորդակցությունների բլոկի տնօրեն, Թինաթին Բերենիշվիլին հայտարարել է, Վրաստանի նախագահի և հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի անդամների միջև կայացած հանդիպումից հետո:

Նրա խոսքերով, այն պարտավորությունները, որոնք  ունի  հանրային ալիքը , չունեն այլ հեռուստաալիքները, և օրենքում փոփոխություններ մտցնելը ծառայելու է այս գործառույթի ճիշտ և հետևականորեն կատարմանը:

«Այն պարտավորությունները, որոնք ունի հանրային հեռուստատեսությունը, չունեն այլ ալիքները, իսկ թե ինչպես է կատարվում այդ պարտավորությունները դա ուրիշ հարց է: Օրենքում մտցվելիք փոփոխությունները ծառայելու են հենց այդ գործառույթների ճիշտ և հետևաղականորեն կատարմանը: Բացառվում է, որ մենք որոշ ալիքներից ինչ որ բան ենք խլում: Մենք հավակնություն ունենք վարկանիշի աճի,  լիդերության և շուկայի հզոր խաղացողի վրա»,- ասել է Բերձենիշվիլին:

Նրա խոսքերով 2015 թվականին հանրային հեռուստատեսությունը ուներ գովազդ և դա չի գերազանցել 2 մլն. լարին:

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ, Վրաստանի նախագահի նստավայրում հանդիպումը ավարտվել է: