Բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 132 նոր փաստ
Բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 132 նոր փաստ

Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 132 նոր փաստ:

«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, արագորեն արձագանքում են իրավախախտման բոլոր փաստերին:

Վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, երկրի ողջ տարածքում բացահայտվել է, արտակարգ դրության և այսպես կոչված պարետային ժամով հաստատված սահմանափակումների խախտման 132 նոր փաստ:

Ոստիկանությունը մայիսի 12-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 13-ի առավոտյան ժամը 6-ը, այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանել է 109 քաղաքացու:

ՈՒղևորներին տեղափոխելու և ավտոմեքենայով երթևեկելու կարգը խախտելու համար տուգանվել է 10 անձ»,-ասում են ՆԳՆ-ում:

Գերատեսչությունից հաղորդել են, որ ոստիկանները հանրային տարածքում երեք անձից ավել հավաքի և երկմետրանոց հեռավարության կարգը խախտելու համար տուգանել են 13 մարդու:

«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրությամբ սահմանած սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը  և ենթարկվել հանրային առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:  Ֆիզիկական անձը տուգանվում է ՝ 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով»,- ասում են ՆԳՆ-ում: