Բրյուսելում ընթանում է Միխեիլ Ջանելիձեի և Ենս Սթոլթենբերգի հանդիպումը
Բրյուսելում ընթանում է Միխեիլ Ջանելիձեի և Ենս Սթոլթենբերգի հանդիպումը

Բրյուսելում ընթանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի դեմ առ դեմ հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Բրյուսելից:

Հանդիպումից հետո, Ջանելիձեն և Սթոլթենբերգը լրատվամիջոցների համար կանեն հակիրճ մեկնաբանություններ:

Թբիլիսիի ժամանակով 12:00-ին կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որը կգլխավորի Ենս Սթոլթենբերգը: Միջոցառմանը ներկա են գտնվելու դաշինքի անդամ 29 երկրների դիվանագետներ:

Նիստին Վրաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ կունենա խոսքով: Միխեիլ Ջանելիձեն կխոսի երկրում իրականացված և նախատեսված բարեփոխումների,  եվրաինտեգրման ճանապարհին համապարփակ փաթեթի իրագործման և անվտանգության հարցերի» մասին: 

დატოვე კომენტარი