Բալիի օդանավակայանը ևս մեկ օր փակ կլինի հրաբխային մոխրի պատճառով
Բալիի օդանավակայանը ևս մեկ օր փակ կլինի հրաբխային մոխրի պատճառով

Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը եւս մեկ օր փակ կլինի՝ Ագունգ հրաբխի ժայթքումից օդանավակայանի երկնքում առաջացած մոխրի շերտի պատճառով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Բալիում ավելի քան 400 ավիաչվերթ Է չեղարկվել նոյեմբերի լույս 27-ի գիշերվանից, կղզուց հեռանալ չի կարողանում շուրջ 60 հազար մարդ: Իշխանություններն զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս մնալ հյուրանոցներում:

Նրանք նաեւ կարգադրություն են արել հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող 22 գյուղերի 100 հազար բնակիչների շտապ տարահանման մասին: Վտանգավոր գոտին սահմանված Է խառնարանից 10 կիլոմետր շառավղով: Տարածվել Է նախազգուշացում, որ անհրաժեշտության դեպքում տարահանումը կարող Է իրականացվել պարտադրաբար: Այս պահին արդեն տարահանված Է շուրջ 40 հազար մարդ: