Բաթումիի դժբախտության կապակցությամբ վրաց ժողովրդին ցավակցում է Հայաստանի հանրապետության իշխանությունը
Բաթումիի դժբախտության կապակցությամբ վրաց ժողովրդին ցավակցում է Հայաստանի հանրապետության իշխանությունը

«Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Բաթումիում հրդեհի ժամանակ զոհված անձանց ընտանիքներին և փրկվածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- այս մասին ասված է գերատեսչության «Թվիթերի» էջում:

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ի գիշերը, Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 11 մարդ, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Բաթումիում տեղի ունեցած դժբախտության պատճառով նոյեմբերի 27-ին  երկրում հայտարարել է սուգ:

 

 

Թողնել մեկնաբանություն