«Ազգային շարժումը» արդեն որոշել է մտնել խորհրդարան, քանի որ տեսան, որ ունեն երկու այլընտրանք, վատ և ավելի վատ. Իրակլի Կոբախիձե
«Ազգային շարժումը» արդեն որոշել է մտնել խորհրդարան, քանի որ տեսան, որ ունեն երկու այլընտրանք, վատ և ավելի վատ. Իրակլի Կոբախիձե

«Ազգային շարժումը» արդեն որոշել է մտնել խորհրդարան, քանի որ տեսան, որ ունեն երկու այլընտրանք, նրանց համար մեկը վատն է, իսկ մյուսը ավելի վատը,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով «Ազգային շարժման» հանդիպումները շրջաններում:

«Սա պարզ քաղաքական հնարք է, որը հասկանալի է: «Ազգային շարժումը» արդեն որոշել է մտնել խորհրդարան, քանի որ տեսան, որ ունեն երկու այլընտրանք, նրանց համար մեկը վատն է, իսկ մյուսը ավելի վատը: Նրանց համար վատ է մտնելը, քանի որ այս ամբողջ ընթացքում նրանք ձևացնում էին, թե չեն մտնում խորհրդարան: Նրանց համար ավելի վատ է չմտնել, քանի որ նրանք կորցնում են ամեն ինչ: Վատի ու ավելի վատի միջև նրանք վատ որոշում կայացրեցին: Նրանք ստիպված կլինեն մտնել խորհրդարան: Մնացածը փյառի, թեթև ձևավորում է այն որոշման, որն արդեն ընդունել են», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: