«Ազգային շարժում» խմբակցության անդամները այսօրվա լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը չեն մասնակցելու
«Ազգային շարժում» խմբակցության անդամները այսօրվա լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը չեն մասնակցելու

«Ազգային շարժում» խմբակցության անդամները այսօրվա լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը չեն մասնակցելու:

Ինչպես լրագրողներին ասել է խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն, խմբակցության կազմում բյուջեի նախագիծը մանրամասն քննարկվել է, որը հակաճգնաժամային է, արտակարգ բյուջե է, սակայն  «ազգային շարժումը» այն անվանում է հակաժողովրդական բյուջե:

«Բյուջեում ոչինչ չկա ժողովրդի համար, այն մարդկանց համար, ովքեր համավարակի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը և հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք վերցրել են 5,5 միլիարդ դոլար վարկ և մասամբ արտասահմանյան աղբյուրներից ստացված դրամաշնորհներ և որոշել այդ գումարի 10 տոկոսը բաժանել բնակչությանը, ինչը շատ փոքր գումար է: Հիմա պարզվում է, որ գումարի կեսն էլ չի փոխանցվել և դրանով խնայում են 300 միլիոն լարի», – ասել է  Գոցիրիձեն: