«Ազգային շարժում»-ը այս ընտրություններում կրկին փորձում է խարխլել պետությունը և ժողովրդավարական գործընթացը. Արչիլ Թալակվաձե
«Ազգային շարժում»-ը այս ընտրություններում կրկին փորձում է խարխլել պետությունը և ժողովրդավարական գործընթացը. Արչիլ Թալակվաձե

Սկսվել է ձայնագրությունների հետաքննությունը, որոշ հեռուստաընկերություններ դարձել են այդ ձայնագրությունների տարածողներ, ինչը կապված է նախընտրական իրավիճակի հետ , – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, հարցերին կպատասխանի հետաքննությունը:

«Ազգային շարժումն» այս ընտրություններում փորձ ունի խարխլել պետությունն ու ժողովրդավարական գործընթացը: Բոլորին խորհուրդ կտամ հնարավորինս կենտրոնանալ ընտրությունների ու ծրագրերի վրա: Ինչ վերաբերում է ձայնագրություններին, քննությունը կտա դրա պատասխանները», – ասել է Արչիլ Թալակվաձեն: