Ազգային շարժման կառավարության 9 տարիները ամենածանր հանցանքների տարիներն էին, դրա համար էլ հանրությունը պատասխանեց 2012 թվականին և կպատասխանի հոկտեմբերի 28-ին
Ազգային շարժման կառավարության 9 տարիները ամենածանր հանցանքների տարիներն էին, դրա համար էլ հանրությունը պատասխանեց 2012 թվականին և կպատասխանի հոկտեմբերի 28-ին
Արհեստականորեն չի ստեղծվի ոչ մի փոխզիջում այնտեղ, որտեղ հանցանք չկա, այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն բյուրոի նիստին ի պատասխան Սերգի Կապանաձեին:

Սերգի Կապանաձեն Բյուրոի նիստին երեկ տարածված ձայնագրության մասին հայտարարություն է արել, որտեղ հավանաբար Միրզա Սուբելիանին է, այս համատեքստում խորհրդարանի դերի հետ կապված հարց է տվել:

Պատգամավորի հարցին պատասխանել է խորհրդարանի նախագահը և նշել, որ խորհրդարանը իր դերը և ֆունկցիան պատշաճ կերպով է կատարում:

«Քանի որ խոսքը խորհրդարանի դերի մասին է և գործը խորհրդարանի հեղինակությանն է վերաբերվում, առաջին հերթին ես կպատասխանեմ: Խորհրդարանը ունի դեր և ֆունքցիա, որը պատշաճ կերպով է կատարում: Տեսանք մի ներկայացում, որն անհաջող ավարտվեց և այժմ առաջարկում ենք մի այլ ներկայացում, որը նույնպես անհաջող կավարտվի: Ինչու: Քանի որ այնտեղ, որտեղ չկա հանցանք, չի կարող արհեստականորեն ստեղծվել ոչ մի փոխզիջում», – հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Սրա հետ մեկտեղ Սերգի Կապանաձեն հետաքրքրվել է թե ինչ համատեքստով էր նշում, ընթացիկ իրադարձությունների հետ կապված, կառավարող խումբը, «Ազգային շարժման» կառավարման 9 տարիները, ինչին Կոբախիձեն պատասխանել է, որ «Ազգային շարժման» ռեժիմի մասին կարծիքները ստեղծվել է ոչ թե փոխզիջումներով, այլ փաստերով:

Ինչ վերաբերում է Միրզա Սուբելիանին, նա ասում է, որ Սուբելիանին գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Խորավայի փողոցում սպանության գործի հետ կապված Խորհրդարանի նախագահը նշել է, որ ինչպես դատախազությունը չկարողացավ 100 տոկոս ճշմարտությամբ պարզել թե ով էր մահացու վնասվածք հասցնողը, հետաքնչական հանձնաժողովը նույնպես չկարողացավ պարզել:

Միևնույն ժամանակ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եթե ինչ որ մեկը հանցանք է գործում օրենսդիր մարմինը այս ամենի վրա չի կարող աչք փակել: