Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս կատարել առաջին քայլերը դեպի զբաղվածություն. Քեթևան Ցիխելաշվիլի
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս կատարել առաջին քայլերը դեպի զբաղվածություն. Քեթևան Ցիխելաշվիլի

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս զարգացնել ունակությունները, արտահայտել սեփական գիտելիքները և, որ կարևոր է կատարեն առաջին քայլերը դեպի զբաղվածություն, լինեն ներգրավված երկրում ընթացող իրադարձություններին և հաջող լինել  իրենց մասնագիտական կարիերայում,-այս հայտարարությունը արել է հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ՝ «վրաց լեզվի նախապատրաստական 1+4 ծրագրի» մասնակիցների համար վերսկսված ստաժավորման ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հատկացված նախագիծը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի ապարատը իրականացնում է Վրաստանում ՄԱԿ-ի և հանրային աշխատանքի ազգային բյուրոի հետ միասին: Նրա նպատակն է աջակցել երիտասարդների զբաղվածությանը և նրանց քաղաքացիական ինտեգրմանը:

Նախագիծը մեկնարկել է անցած տարի, պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ, պիլոտային ռեժիմում: «1+4 ծրագրի» մասնակիցներին հնարավորություն է տրվում ստաժավորում անցնել պետական գերատեսչություններում, ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական ինքնակառավարումների մակարդակով:

«1+4 կրթական ծրագիրը» նախատեսում է աբխազերեն, օսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով ընդհանուր ունակությունների քննության հանձնում և բարձրագուն կրթություն ստանալու հնարավորոթյուն:

Այսօրվանից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում, մրցույթի հիման վրա մասնակցել ստաժավորման ծրագրին: Հետաքրքրվող անձինք պետք է հայտի ձևը լրացնեն  մինչև մարտի 31-ը՝ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության վեբ կայքում:

Հատուկ ստեղծված հանձնաժողովը ապահովելու է ստաժորների ընտրությունը գնահատման հաստատված  չափանիշներին համաձայն: Մրցույթը անցած երիտասարդները համապատասխան գերատեսչություններում ստաժավորում են անցնելու 1-ից 6 ամսվա ընթացքում: