Ազգային փոքրամասնությունները կօգտվեն պետական լեզվի ուսուցման ծրագրից
Ազգային փոքրամասնությունները կօգտվեն պետական լեզվի ուսուցման ծրագրից

Երեք տարվա ընթացքում գյուղում բնակվող ազգային փոքրամասնությունները կօգտվեն պետական լեզվի ուսուցման ծրագրից:

«Գյուղատնտեսության զարգացման 2017-2020 թվականների ռազմավարության 2018-2020 թվականների գործողությունների պլան»-ի համաձայն, ընթացիկ տարում, պետական լեզվի ուսուցման ծրագրից կօգտվի ազգային փոքրամասնության 3 300 ներկայացուցիչ, հանրային կառավարման և վարչարարության ծրագրի շրջանակներում կվերապատրաստվի 300 պոտենցիալ ունկնդիր:

Ծրագիրը իրականացվում է կրթության և գիտության նախարարության միջոցով: Պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվելու է 2,300 լարի:

Փաստաթղթի համաձայն, 2019 թվականի պետական լեզվի ուսուցման ծրագրից կօգտվի ազգային փոքրամասնության 3400 ներկայացուցիչ, իսկ հանրային կառավարման և վարչարարության ծրագրի շրջանակներում կվերապատրաստվի 350 պոտենցիալ ունկնդիր, որի համար բյուջեից կտրամադրվի 3,100 լարի:

2019 թվականի պետական լեզվի ուսուցման ծրագրից կօգտվի ազգային փոքրամասնության 3500 ներկայացուցիչ, իսկ հանրային կառավարման և վարչարարության ծրագրի շրջանակներում կվերապատրաստվի 400 պոտենցիալ ունկնդիր, որի համար բյուջեից կտրամադրվի 3,150 լարի:

«Գյուղատնտեսության զարգացման 2017-2020 թվականների ռազմավարության 2018-2020 թվականների գործողությունները պլանը» կառավարությունը հաստատել էր նախորդ տարեվերջին: