Ազգային պաշտպանության ռազմավարության փաստաթղթի շուրջ աշխատելու է միջգերատեսչական խումբ
Ազգային պաշտպանության ռազմավարության փաստաթղթի շուրջ աշխատելու է միջգերատեսչական խումբ

Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է պետական պաշտպանության քաղաքականության ծրագրումը համակարգող մշտական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը կայացվել է որոշում՝ ստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն աշխատելու է ազգային պաշտպանության ռազմավարության փաստաթղթի շուրջ:

Մշտական միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է Վրաստանի վարչապետի աջակցությամբ և կառավարության որոշմամբ՝ ընթացիկ տարվա ապրիլի 10-ին:

Հանդիպմանը ընդունվել է միջգերատեսչական խմբի ձևավորման որոշումը, որը աշխատելու է ազգային պաշտպանության ռազմավարության փաստաթղթի շուրջ, առաջնորդվելու միջազգային պայմանագրերով, օրենդրական ակտերով: