Ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը կհետաձգվի մի քանի օրով
Ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը կհետաձգվի մի քանի օրով

Միասնական ազգային քննություններն ավարտվեցին այսօր: Ինչպես հայտարարել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին, աշխատանքներն ակտիվ ստուգման փուլում են, սակայն նախնական արդյունքների հրապարակումն ի տարբերություն նախկինի, կուշանա մի քանի օրով: Մայա Միմինոշվիլին դրա պատճառ է անվանել ժամանակացույցի փոփոխությունը:

«Շատ մեծ հույս ունեմ, որ մեր դիմորդները ըմբռնումով կմոտենան դրան: Մենք կանենք առավելագույնը, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում հրապարակենք արդյունքները: Հավանաբար, օգոստոսի սկզբին կհայտարարենք նախնական արդյունքները»,- հայտարարել է Միմինոշվիլին:

Նրա խոսքով, ժամանակացույցի փոփոխման պատճառով, կհետաձգվի նաև դիմորդների վերջնական ընտրություն անելու ժամկետը:

«Դիմորդներն իրենց ընտրությունը կարող են փոխել նախքան բողոքարկման վերջնական արդյունքների հրապարակումը: Դա հնարավոր է լինի օգոստոսի 15-ը»,- հայտարարել է Միմինոշվիլին:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրենն այս տարվա ժամանակացույցի փոփոխման պատճառ է անվանում օդի բարձր ջերմաստիճանը:

 

Թողնել մեկնաբանություն