Ազգային քննությունների համար գրանցվել է 12 հազարից ավել դիմորդ
Ազգային քննությունների համար գրանցվել է 12 հազարից ավել դիմորդ

Այսօրվա տվյալներով, միասնական ազգային քննությունների համար գրանցվել է 12 հազարից ավել դիմորդ,-այս մասին առաջին ալիքին հայտնել են գնահատման և քննությունների կենտրոնից:

Նրանց լրատվությամբ, ուսանողական գրանտային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 600-ից ավել ուսանող, իսկ մագիստրատուրայի քննությունների համար գրանցվել է 1700 մարդ:

Ինչպես ասել են գնահատման և քննությունների ազգային կենտրոնում, 2019 թվականի քննությունների համար գրանցումը սկսվել է մարտի 12-ին և այս գործընթացը, այս տարի նույնպես տեղի է ունենալու մի քանի փուլով: Գրանցման առաջին փուլում դիմորդը պետք է ընտրի հանձնվող քննությունների ցանկը, նշի քաղաքը, քանզի այս լրատվությունը ժամկետը անցնելուց հետո անհնար է փոխել:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին, մագիստրատուրայի թեկնածուներին և ուսանողական գրանտի մրցույթի մասնակիցներին, կոչ է անում  նախատեսել, որ գրանցման հիմնական փուլը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ի ժամը 18:00-ն: Գրանցման համար հայերեն և ադրբեջաներեն լեզուներով հրապարակվել է հատուկ օրացույց, որի օգնությամբ դիմորդները ստանալու են մանրամասն լրատվություն գրանցման ժամկետների և քննությունների հետ կապված այլ կարևոր ամսաթվերի մասին: Օրացույցերը բաժանվել են դպրոցներում և ռեսուրսկենտրոններում: