Ազգային բանկի տվյալներով, 2019 թվականին զբոսաշրջությունից ստացած եկամուտը աճել է 1.4 տոկոսով
Ազգային բանկի տվյալներով, 2019 թվականին զբոսաշրջությունից ստացած եկամուտը աճել է 1.4 տոկոսով

Վրաստանի ազգային բանկի նախնական տվյալների համաձայն, 2019 թվականին զբոսաշրջության եկամուտները նախորդ տարվա ցուցանիշի հանդեպ աճել են 1,4 տոկոսով և կազմել 3 միլիարդ 268 միլիոն դոլար: 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3 միլիարդ 222 միլիոն դոլար:

Ազգային բանկի լրատվությամբ, անցած տարվա սկզբին զբոսաշրջությունից եկամուտները սկսել էին աճել, սակայն Մոսկվայի կողմից ավիաարգելքից հետո հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է անկում: Զբոսաշրջությունից եկամուտների աճը վերսկսվել է հոկտեմբերից:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, 2019 թվականին Վրաստան միջազգային այցելուների թիվը գերազանցել է 9 միլիոնը:

Թողնել մեկնաբանություն