Ազգային բանկը Վրաստանի պետական բանկի հիմնադրման 100 ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկել է մետաղադրամ
Ազգային բանկը Վրաստանի պետական բանկի հիմնադրման 100 ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկել է մետաղադրամ

Ազգային բանկը առաջին kենտրոնական բանկի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկել է մետաղադրամ:

5 լարի անվանական արժեք ունեցող մետաղադրամը ներկայացրել է Վրաստանի ազգային բանկի նախագահը:

Մետաղադրամի հիմնական կողմում Վրաստանի ազգային բանկի խորհրդանշանն է, իսկ հակառակ կողմում պատկերված է այն շենքը, որտեղ 1919 թվականին հիմնադրվել է Վրաստանի առաջին պետական ​​բանկը:

Մետաղադրամը կտրվել է Լիտվայում և նրա արժեքը՝ 75 լարի է: Մետաղադրամը կարելի է ձեռք բերել այսօրվանից:

Միջոցառումը տեղի է ունեցել ազգային բանկի պատմական շենքում, հանրային գրադարանում: Ազգային բանկի նախաձեռնությամբ լույս է տեսել նաև «Վրաստանի պետական ​​բանկ 1919-1921» գիրքը: