Ազգային բանկը այսօր վաճառելու է 40 մլն. դոլար
Ազգային բանկը այսօր վաճառելու է 40 մլն. դոլար

Ազգային բանկի գնահատմամբ, չնայած դրական ներքին և արտաքին մակրոտնտեսական դինամիկայի, զբոսաշրջության հետ կապված շոկի և բացասական սպասումների ֆոնին, այսօրվա փոխանակման կուրսը հասել է այնպիսի նշանակետի, որը հնարավոր է ռիսկեր ստեղծի գների կայունությանը:

Ինչպես ասված է ազգային բանկի հայտարարությունում, բանկը նպատակահարմար է գտնում օգտագործել իր ձեռքերում գտնվող գործիքները, որպեսզի տեղի չունենա ռիսկերի նյութականացում:

Այդ նպատակով, ազգային բանկը այսօր արժութային բորսայում վաճարելու է 40 մլն. ԱՄՆ դոլար: Անհրաժեշտության դեպքում բանկը նման ինտերվենցիաներին է դիմելու նաև այլ օրերին:

Վրաստանի ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, օգոստոսի մեկի համար մեկ ամերիկյան դոլարի արժեքը լինելու է 2.9718 լարի, եվրոն – 3.3127 իսկ բրիտանական ստեռլինգը 3.6170 լարի: