Ազգային բանկ - Այսօր մենք գործում ենք փոխարժեքի կարճաժամկետ կայունության նպատակներից ելնելով և հավելյալ միջամտության անհրաժեշտության դեպքում կկիրառենք բոլոր գործիքները
Ազգային բանկ - Այսօր մենք գործում ենք փոխարժեքի կարճաժամկետ կայունության նպատակներից ելնելով և հավելյալ միջամտության անհրաժեշտության դեպքում կկիրառենք բոլոր գործիքները

Ազգային բանկն իր գործառույթները կատարելիս կախված չէ քաղաքական կամ այլ գործոններից և գործում է սահմանադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում,- այս մասին ասվում է Ազգային բանկի տարածած հայտարարությունում:

Ինչպես հայտարարում է բանկը, գնաճի նպատակադրման ռեժիմի պայմաններում Կենտրոնական բանկերի նպատակն է փոխարժեքի երկարաժամկետ կայունությունը, որը Ազգային բանկի խնդրի՝ գների և ֆինանսական համակարգի կայունության համար կարևոր պայման է:

«Լարիի փոխարժեքի կարճաժամկետ դինամիկայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ և արձագանքը ևս պետք է իրականացվի տարբեր ուղղություններով: Այսօր մենք կգործենք փոխարժեքի երկարաժամկետ կայունության նպատակներից ելնելով և հավելյալ միջամտության անհրաժեշտության դեպքում կկիրառենք բոլոր գործիքները, այդ թվում տարադրամային ներդրումներ, որպեսզի թույլ չտանք բարձր գնաճ»,- նշված է հայտարարությունում: