Այսօրվանից, Վրաստանի պաշտպանության ուժերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով անցնում են զորանոցային ռեժիմի
Այսօրվանից, Վրաստանի պաշտպանության ուժերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով անցնում են զորանոցային ռեժիմի

Մարտի 21-ից կորոնավիրուսի հնարավոր տարածման առավելագույն կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերը անցնում են զորանոցային ռեժիմի,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Նախարարի խոսքով, զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասը: Ըստ Ղարիբաշվիլիի, այս կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն զորամասում վարակի տարածման հավանականությունը:

«Իմ, որպես Վրաստանի պաշտպանության նախարարի առաջնահերթ խնդիրն է պաշտպանել մեր զինվորներին և նրանց ընտանիքները: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մարտի 21-ից անցնել զորանոցային ռեժիմի:

Այդ ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասը: Այս կանխարգելիչ միջոցները զգալիորեն կնվազեցնեն վարակի տարածման հավանականությունը զորամասում:

Նշված ռեժիմին անցնելը նպատակ ունի պաշտպանել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:

Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն ձեռնարկում է համապատասխան միջոցներ»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: