Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա
Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա

Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչվրացալեզու դպրոցների յոթերրորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծն է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Նախագծի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ: Նախագծի մասերից մեկը լինելու է ոչվրացալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադան: Այս տարի նախագիծը իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ: Այս տարի օլիմպիադային կարող են մասնակցել ոչվրացալեզու դպրոցների յոթերրորդ դասարանի աշակերտները: Նախագծի մասնակիցներին կփոխանցվեն հատուկ հավաստագիր: Իսկ երեք հաղթողներին կփոխանցվեն նվերներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի  և գրականության ուսուցիչները:

Նախագծի ֆեյսբուք էջում   – «Մեր վրաց լեզուն»,  պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում ոչվրացալեզու դպրոցների աշակերտները կշահեն խրախուսական նվերներ:

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի առաջին ալիք – կրթություն ալիքի եթերում, «հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում ընթանում են վրաց լեզվի դասընթացներ՝ ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար: