Այսօրվանից վերականգնվում են կանոնավոր չվերթները
Այսօրվանից վերականգնվում են կանոնավոր չվերթները

Այսօրվանից վերացվում են կանոնավոր չվերթների վրա հաստատված սահմանափակումները: Համապատասխան որոշումն մի քանի օր առաջ ընդունել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան, չվերթները շատ կարևոր բաղադրիչ է երկրի զարգացման տեսանկյունից, այդ թվում զբոսաշրջության ուղղությամբ:

«Փետրվարի 1-ից, ինչպես հայտարարել ենք նախկինում, հնարավոր համարեցինք վերացնել կանոնավոր չվերթների վրա հաստատված սահմանափակումները, այսինքն թույլատրել կանոնավոր չվերթները, ինչը նշանակում է, որ Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, ինչպես նաև Վրաստան մուտք գործել ցանկացող նոր ավիաընկերությունները կկարողանան պլանավորել և իրականացնել կանոնավոր չվերթները: Իհարկե, դա արվելու է բոլոր բժշկական արձանագրությունների և անվտանգության կանոնների պահպանմամբ: Աշխարհում շատ ավիաընկերություններ դա արդեն անում են, այնպես որ դա ոչ մի լրացուցիչ սպառնալիք չի առաջացնի», – հայտարարել է Թուրնավան:

Բացի այդ, Համակարգող խորհուրդը արդեն մշակել է Վրաստանի և օտար երկրի քաղաքացիների համար օդային սահմանով մուտք գործելու նորացված ռեժիմը, որը գործելու է այսօրվանից: Նորացված կարգավորումները, վարչապետի հանձնարարությամբ, մշակել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համակարգմամբ, որից հետո այն ներկայացվել է համակարգող խորհրդին:

Նշված կարգավորումների համաձայն, Վրաստան օդային ճանապարհով մուտք գործող ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար, թեթևացվում է սահմանը հատելու ռեժիմը:

Մասնավորապես, օդային սահմանը հատելու նոր ռեժիմով, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրություն կատարել, երկիր մուտք գործեն «Փի Սի Ար» բացասական թեստով և անցնեն ութօրյա ինքնամեկուսացման մեջ, կամ ինքնամեկուսացման փոխարեն, երրորդ օրը սեփական ծախսերով անցնեն PCR փորձարկում, որի դեպքում կազատվեն ինքնամեկուսացման պահանջից: Իսկ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն ունենա PCR թեստի պատասխան, 12-օրյա ինքնամեկուսացման փոխարեն կանցնեն 8-օրյա ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է օտարերկրացի այցելուներին, ապա նրանք կարող են Վրաստանի պետական սահմանում լիարժեք պատվաստման փաստաղթուղը ներկայացնելու դեպքում, որը ներառում է երկու չափաբաժին, անվերապահորեն մուտք գործել Վրաստան:

Ինքնամեկուսացման պարտավորությունը վերացվում է պատվաստում չանցած այցելուների համար, որոնք հանդիսանում են՝ Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և բահրեյնի քաղաքացիներ: Այս երկրներից Վրաստան մուտք գործելու դեպքում, այդ թվում `տարանցիկ ճանապարհով, քաղաքացի կամ ռեզիդենտ այցելուները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում կատարված PCR  թեստի բացասական պատասխանը և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը, սեփական ծախսերով պետք է նորից կրկնեն PCR թեստը:

Բացի այդ, միջգերատեսչական համակարգող խորհուրդը դիմում է ավիաընկերություններին, թույլ չտալ ինքնաթիռներ բարձրանալ օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր վերջին 72 ժամվա ընթացքում չունեն PCR թեստի բացասական պատասխան, կամ կովիդ պատվաստման լիարժեք կուրսը հաստատող փաստաթուղթը:

Համակարգող խորհրդի որոշմամբ, համավարակաբանական ռիսկերը հաշվի առնելով, ցամաքային սահմանների նկատմամբ հաստատված ներկայիս ռեժիմը կպահպանվի: Նրանց խոսքով, վարչապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում ցամաքային սահմաններով երկիր մուտք գործելու ռեժիմը փոխելու ուղղությամբ, զուգահեռաբար դիտարկվում են համավարակաբանական միտումները և համապատասխան որոշումներ կկայացվեն ՝ հիմնվելով մանրամասն վերլուծության հիման վրա: