Այսօրվանից Թբիլիսիում փակվել են գյուղատնտեսական շուկաները
Այսօրվանից Թբիլիսիում փակվել են գյուղատնտեսական շուկաները

Թբիլիսիում այսօրվանից ժամանակավորապես փակվել են գյուղատնտեսական շուկաները։

Որոշումը կայացվել է կորոնավիրուսը կանխելու նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումների շրջանակներում:

Համապատասխան հանձնարարականը տրվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:

«Կորոնավիրուսը կանխելու նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումների շրջանակներում, Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաները ժամանակավորապես փակվել են միջգերատեսչական համակարգող խորհրդի
հանձնարարմամբ», – այդ մասին հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին Թբիլիսիի քաղաքապետարանում: