Այսօրվանից, Թբիլիսիում, «Ախմետելի թատրոն» մետրոկայանից մինչև Վարկեթիլի կերթևեկի «գիշերային ավտոբուս»
Այսօրվանից, Թբիլիսիում, «Ախմետելի թատրոն» մետրոկայանից մինչև Վարկեթիլի կերթևեկի «գիշերային ավտոբուս»

«Գիշերվա էկոնոմիկայի» նախագծի շրջանակներում, այսօրվանից, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ գիշերը, 00:00-ից մինչև 06:00-ն, «Ախմետելի թատրոն» մետրոկայանից մինչև «Վարկեթիլի մետրոկայան» աշխատանքը կվերսկսի «գիշերային ավտոբուսը»:

Պիլոտային երթուղիով կտեղաշարժվեն «Ման» մակնիշի ավտոբուսները մեկ ժամ ընդմիջումով և կարժենան 50 թեթրի:

Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկություն է տարածում նաև ավտոբուսի կանգառների մասին.

  • «Ախմետելի թատրոն» մետրոկայան
  • Փառնավազ թագավորի պողոտա («Goodwill» հիպերմարկետ)
  • Քուռ գետի աջ ափի և Գիորգի Սաակաձեի խաչմերուկ
    Վախուշտի Բագրատիոնի եւ Ռաֆայել Ագլաձեի փողոցների խաչմերուկ
  • «Դինամո Արենա» մարզադաշտը
  • Դավիթ Աղմաշենեբելի պողոտա #106
  • Առաջին Հանրապետության հրապարակ
  • «Ազատության հրապարակ» մետրոկայան
  • Նիկոլոզ Բարատաշվիլիի փող. «Կոնկա»
  • Եվրոպայի հրապարակ
  • Գորգասալիի հրապարակ – Գորգասալիի փող. # 1
  • Վախթանգ Գորգասալիի փող. # 7 – բաղնիքների մոտ
  • Դոդաշվիլիի հրապարակ
  • «Իսանի» մետրոկայան
  • «Վարկեթիլի» մետրոկայան: