Այսօրվանից սկսվում է «Սինովակով» պատվաստումը
Այսօրվանից սկսվում է «Սինովակով» պատվաստումը

Այսօրվանից Վրաստանում կմեկնարկի «Սինովակ» պատվաստանյութով քաղաքացիների պատվաստման գործընթացը: Ներկայումս երկրում կա «Սինովակ» պատվաստանյութի 100 000 դեղաչափ:

«Սինովակ» պատվաստանյութով պատվաստումների համար քաղաքացիների գրանցումը սկսվել է մայիսի 21-ին: Այցը կարելի է ամրագրել ինչպես հատուկ պորտալում, այնպես էլ 15 22 հեռախոսահամարով:

Ինչպես պարզաբանում են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում, «Սինովակ» պատվաստանյութը, «Սինոֆարմի» նման, ոչ ակտիվացված պատվաստանյութ է: Ըստ պաշտոնական տվյալների, 260 միլիոն դեղաչափ «Սինովակ» է առաքվել տարբեր երկրներ: Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ՝ «Սինովակ» պատվաստանյութը դրական է գնահատվել իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի(The Strategic Advisory Group of Experts on Immunization (SAGE) կողմից:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, «Սինովակ» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները նվազագույն են ու մեղմ: Նրա տեղեկությամբ,  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը ունի 85 տոկոսից 100 տոկոս պաշտպանվածություն:

Իմնաձեի խոսքով, սպասվում է, որ առաջիկա օրերին պատվաստանյութը թույլտվություն կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: