Այսօրվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև հանգստյան օրերին
Այսօրվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև հանգստյան օրերին

Երկրի մասշտաբով քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև հանգստյան օրերին: Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Մայրաքաղաքում մունիցիպալ տրանսպորտի սահմանափակումը չեղարկվում է նաև շաբաթ-կիրակի օրերին: Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մետրոն և քաղաքային ավտոբուսները փետրվարի 27-ից ուղևորներին կսպասարկեն ամեն օր, սովորական ռեժիմում:

«Անվտանգության միջոցների պաշտպանության նպատակով, ամեն օր կիրականացվեն ախտահանիչ աշխատանքներ: Կախտահանվեն ինչպես Թբիլիսիի մետրոկայանները, այնպես էլ՝ շարժողական կազմը և մունիցիպալ ավտոբուսները»,- հայտարարում են քաղաքապետարանում:

Ինչ վերաբերում է ուղևորների համար գործող սահմանափակումներին, կրկին ուժի մեջ է մնում շնչադիմակով տեղաշարժի անհրաժեշտությունը: Առանց շնչադիմակի ուղևորության դեպքում, ուղևորը պարտավոր է, չտեղաշարժել ավտոբուսը: Առանց շնչադիմակի ուղևորները չեն կարողանա մուտք գործել նաև մետրոկայաններ: Ավտոբուսներում արգելվում է միացնել ջեռուցման-օդորակման համակարգը:

Թողնել մեկնաբանություն