Այսօրվանից գործարկվելու է Վրաստանի և Եվրոպայի ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Այսօրվանից գործարկվելու է Վրաստանի և Եվրոպայի ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Ազատ առևտրի մասին համաձայնագիրը այսօրվանից գործարկվելու է Վրաստանի և Եվրոպայի ազատ առևտրի միության (EFTA)  անդամ բոլոր պետությունների միջև:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, Նորվեգիան և Իսլանդիան, որոնց հետ նշված համաձայնագիրը գործում է 2017 թվականի սեպտեմբերի մեկից, ավելանալու են միության անդամ երկու երկրներ՝ Շվեյցարիայի համադաշնությունը և Լիխտենշտեյնը:

Համաձայնագիրը ներառում է հետևալ հարցերը. Ապրանքի վաճառք, սպասարկման վաճառք, սանիտարական նորմեր, տեխնիկական խոչընդոտներ առևտրում, ստեղծման կանոններ, առևտրի աջակցություն և մաքսային հարցերում համագործակցություն, պետական գնումներ, մրցունակություն և այլն:

Վրաստանի և EFTA-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի հունիսի 27-ին՝ Շվեյցարիայի համադաշնության Բեռն քաղաքում, Եվրոպայի ազատ առևտրի միության մինիստերիալի շրջանակներում: