Այսօրվանից արգելվում են ՝ հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները
Այսօրվանից արգելվում են ՝ հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները

Այսօրվանից արգելվում են ՝ հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները:

Այս մասին հայտնի է դարձել կառավարության գրասենյակում երեկ կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

Ինչպես հայտարարել է, կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին, այսպես կոչված սոցիալական միջոցառումները արգելվելու են ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներում:

Բացի այդ, ինչպես պարզաբանել են կառավարությունում, տարեըդարձների, հոգեհացերի և այլ սոցիալական միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

Ինչ վերաբերում է մարզական միջոցառումներին, ապա գոյություն ունեցող իրավիճակի նախատեսմամբ, որոշում է կայացվել, որ կարգելվեն մշակութային և մարզական միջոցառումները, որին մասնակցում է ավելի քան 200 մարդ:

Ըստ նրա, այդ նորմերը չկատարելու համար նախատեսված են համապատասխան տուգանքներ:

«Քաղաքացիներին կոչ ենք անում առավելագույնս կատարել պահանջները և ցուցադրել բարձր քաղաքացիական պատասխանատվություն»,- ասել է Մեզվրիշվիլին: