Այսօրվա տվյալներով «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, վերամշակված է մոտ 4000 տոննա խաղող. Գինու ազգային գործակալություն
Այսօրվա տվյալներով «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, վերամշակված է մոտ 4000 տոննա խաղող. Գինու ազգային գործակալություն

Գինու ազգային գործակալության սեպտեմբերի 4-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում վերամշակվել է մինչև 4000 տոննա տարբեր տեսակի խաղող:

Գործակալության տվյալներով, այս փուլում խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է ավելի քան 140 գինեգործական ընկերություն:

Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը:

Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: