Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսի վարակակիր 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսի վարակակիր 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող վարակակիրներից 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

«3149 պացիենտ ստանում է բուժում, մեծ մասը՝ ստացիոնարում, ինչպես նաև հյուրանոցներում՝ բժշկական անձնակազմի հսկողության տակ: Բուժման փուլում գտնվող վարակակիրներից 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 17-ը միացված է շնչառության սարքին»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս փուլում կլինիկայում բուժում է ստանում 31 վարակակիր, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: