Այսօրվա դրությամբ դասարաններում դասեր սկսելը ռիսկեր է պարունակում. Թենգիզ Ցերցվաձե
Այսօրվա դրությամբ դասարաններում դասեր սկսելը ռիսկեր է պարունակում. Թենգիզ Ցերցվաձե

Այսօրվա դրությամբ դասարաններում դասեր սկսելը ռիսկեր է պարունակում, – այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, եթե 15 օրում հասնենք վարակվածների թվի զգալի կրճատմանը, ապա կառավարությունը կվերանայի այս որոշումը և թույլ կտա սկսել ուսումը:

«Արդեն երկու տարի է ՝ երեխաները չեն տեսնում դպրոցի միջավայրը: Առցանց ուսուցումը ոչ միայն խոչընդոտում է մտավոր զարգացմանը, այլև նրանց ֆիզիկական զարգացմանը և մարդկային հարաբերություններին: Ներկայիս պայմաններում  դպրոցում ուսումը սկսելը վտանգներ է պարունակում, որ վարակն ավելի է տարածվելու: Եթե մենք 15 օրվա ընթացքում հասնենք էական կրճատման, հույս ունեմ, որ կհասնենք դրան, ապա կառավարությունը կվերանայի այս որոշումը և թույլտվություն կտա ուսումը սկսելու», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն: