Այսօր, Վրաստանի և Գերմանիայի միջև կնքվելու է պայմանագիր՝ Վրաստանում ստորգետնյա գազամբար կառուցելու մասին
Այսօր, Վրաստանի և Գերմանիայի միջև կնքվելու է պայմանագիր՝ Վրաստանում ստորգետնյա գազամբար կառուցելու մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վրաստան այցի շրջանակներում, օգոստոսի 24-ին «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա» ԲԸ-ի և Գերմանիայի վերականգնողական վարկային բանկի միջև կնքվելու է պայմանագիր՝ գազամբար կառուցելու մասին:

Ստորագրության արարողությունը կայանալու է «Թբիլիսի մարիոթ» հյուրանոցում, որտեղ անցկացվելու է կլոր սեղան՝ վրաց և գերմանացի բիզնես օղակների մասնակցությամբ:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, պայմանագիրը նկատի ունի ստորգետնյա գազապահեստի նախագծի համար 150 միլիոն եվրո քանակությամբ ֆինանսավորման տրամադրում:

Նրանց տեղեկությամբ, գազամբարի շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2019 թվականին և նախագիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին: