Այսօր Վրաստանում կա տաս կլաստեր, բոլոր կլաստերների համաճարակային պայթյունն սկսվել է հարսանիքներից և հոգեհացերից
Այսօր Վրաստանում կա տաս կլաստեր, բոլոր կլաստերների համաճարակային պայթյունն սկսվել է հարսանիքներից և հոգեհացերից

Այսօր երկրում կա տաս կլաստեր, բոլոր կլաստերների համաճարակային պայթյունն սկսվել է հարսանիքներից և հոգեհացերից, – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նա ևս մեկ անգամ հասարակությանը կոչ արեց զերծ մնալ նման հավաքներից: Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն մեկ անգամ ևս շեշտեց պատվաստումների անհրաժեշտությունը:

«Այսօր երկրի տարբեր մարզերում կա տաս կլաստեր: Բոլոր կլաստերների համաճարակային պայթյունն սկսվել է հարսանիքներից և հոգեհացերից: Թող հասարակությունը համաձայնի, որ մենք պետք է համերաշխ լինենք և զերծ մնանք այս տեսակի հավաքույթներից այս ընթացքում: Վարակը լրջորեն շրջանառվում է երկրում: Ցանկանո՞ւմ եք նորից նոյեմբեր և դեկտեմբեր:

Լրջորեն ակտիվացնենք պատվաստումների գործընթացը: Այժմ երկրում կա պատվաստանյութերի ավելի քան 100 000 դոզա: Այսօր պատվաստվել է 1300-ից մի փոքր ավելի մարդ: Այս պահին մենք պետք է ապրիլ-մայիս ամիսներին ամեն օր պատվաստենք առնվազն 3000-4000 մարդու: Այսօր հայտարարվեց, որ նախատեսվում է ընդլայնել պատվաստումը ամենախոցելի խմբի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց մարդիկ չեն գնում պատվաստվելու», – ասաց Գամղրելիձեն: