Այսօր Վրաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն
Այսօր Վրաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն

Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Գրիբաուսկայտեն Թբիլիսի է ժամանելու 14:00-ին:

Դալյա Գրիբաուսկայտեն հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Դրա հետ մեկտեղ, Գրիբաուսկայտեն մասնակցելու է Կրինիցայի տնտեսական ֆորումին, ինչպես նաև խորհրդարանում, կլոր սեղան ձևաչափում անցկացված «Համագործակցություն՝ բարօրության համար, հետագա հարյուրամյակի մարտավարություն» վերտառությամբ քննարկմանը:

Լիտվային նախագահը մայիսի 26-ին, եվրոպացի գործընկերների հետ ներկա է գտնվելու Վրաստանի անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին: