Այսօր Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները ամենաբարձր նշանակետում են և մենք հպարտանում ենք դրանով. Մամուկա Բախտաձե
Այսօր Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները ամենաբարձր նշանակետում են և մենք հպարտանում ենք դրանով. Մամուկա Բախտաձե

Այսօր Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները ամենաբարձր նշանակետում են և մենք հպարտանում ենք դրանով,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների «ՈՒսս Ռոսս» (USS Ross) նավի վրա հյուրընկալվելիս, որը գտնվում է Բաթումիի նավահանգստում:

Մամուկա Բախտաձեին հյուրընկալել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարող Ռոս ՈՒիլսոնը և նավապետ Դևիդ Կոուլսը: Վարչապետը դիտել է նավը և տեղեկացել նրա հնարավորությունների մասին:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, ամերիկյան նավի այցը մեկ անգամ ևս ընդգծում է Վրաստանի հանդեպ Ամերիկայի Միացյալ նահանգների աջակցությունը, որը մեծ գնահատանքի է արժանանում վրացիների կողմից:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նավը Բաթումիի նավահանգիստ է մտել ապրիլի 21-ին: