Այսօր «Վրացական երազանքն» ունի աննախադեպ միջազգային աջակցություն, արմատական ընդդիմության դիրքերը լրջորեն թուլացել են. Իրակլի Կոբախիձե
Այսօր «Վրացական երազանքն» ունի աննախադեպ միջազգային աջակցություն, արմատական ընդդիմության դիրքերը լրջորեն թուլացել են. Իրակլի Կոբախիձե

Արմատական ​​ընդդիմության ռեսուրսները, Վրաստանի իմիջը վնասելու տեսանկյունից լրջորեն նվազել են,- այս մասին «Վրացական երազանքի» նախագահ, իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդիս Կվիրա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Վրաստանն ու նրա կառավարությունը աննախադեպ աջակցություն ունեն միջազգային ասպարեզում:

«Այսօր «Վրացական երազանքն» ունի աննախադեպ միջազգային աջակցություն բոլոր ուղղություններով, մեր առանցքային ռազմավարական գործընկերների ՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Բոլոր միջազգային ինստիտուտներում, ես ընդգծում եմ դա, մեր իշխանությունը, երկիրը և կառավարությունը, շատ լուրջ աջակցություն ունի, և այն պայմաններում, որին հասել ենք ընտրություններից հետո, արմատական ​​ընդդիմության դիրքերը լրջորեն թուլացել են: Սա ամեն ինչում շատ լավ երևում: Դրան գումարվում է ինքնալուստրացիան, որն իրականացվում է գործնականում ամեն օր: Մենք տեսնում ենք, որ նրանք բացահայտորեն ընդդիմանում են արևմտյան ինստիտուտներին, այդ երկրների ներկայացուցիչներին և առաջին հերթին դեսպաններին: Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Այլ կերպ ասած, ընթանում է ինքնալուստրացիա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք ունակություն չունեն դրական ներդրում ունենալ ժողովրդավարական գործընթացի զարգացման գործում և, ի հակադրություն դրան, որոշակի քաղաքական ուժեր, որոնք ցանկություն և ռեսուրսներ ունեն կառուցողական ներդրում ունենալու, ուժեղանում են», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: