Այսօր տանը մնալը համարժեք է դարավոր հանցագործությանը, հետո չզղջանք, որ կարող էինք, մեր ձայնով օգնել մեծ Դիդգորիին. Շալվա Նաթելաշվիլի
Այսօր տանը մնալը համարժեք է դարավոր հանցագործությանը, հետո չզղջանք, որ կարող էինք, մեր ձայնով օգնել մեծ Դիդգորիին. Շալվա Նաթելաշվիլի

«Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ընտրողներին ակտիվության կոչ է արել և հայտարարել, որ այս պատմական օրը տանը մնալը համարժեք է հանցագործությանը:

«Պատմական օր է, տանը մնալը համարժեք է դարավոր հանցագործությանը: Հետևաբար, բոլորս գնանք տեղամասեր և դառնանք այսօրվա մեծ հաղթանակի մասնակից, հետո չզղջանք, որ կարող էինք, մեր ձայնով օգնել մեծ Դիդգորիին, որն այսօր անցկացվում է մեր երկրում, բոլոր տեղամասերում և երեկոյան մենք մուտք կգործենք այլ Վրաստան:

Բարձր ակտիվությունը նշանակում է, որ քաղաքացիներն իրենց պատասխանատվություն են զգում իրենց երկրի ապագայի, իրենց երեխաների և սեփական բախտի նկատմամբ: Եթե ​​բարձր ակտիվությունը պահպանվի մինչև ժամը ութը, հավատացեք, տեղի կունենա այն, ինչ վրացիները լուռ երազում են, ինչպես ասել է Իլիան»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Վրաստանում անց են կացվում 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդրանական ընտրություններին մասնակցում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված 50 քաղաքական սուբյեկտ: 30 մեծամասնական շրջանում 50 քաղաքական սուբյեկտի և նախաձեռնողական խմբերի կողմից ընդհանուր առմամբ գրանցված է 500 մեծամասնական թեկնածու: