Այսօր սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները
Այսօր սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները

Այսօր սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները: Քվեարկությունը 4 օրվա ընթացքում շարունակվելու է Եվրամիության անդամ 28 պետություններում:

Նախնական հարցումներում երևում է, որ Եվրամիության օրենսդրկան մարմնում ավելանալու է եվրոպական թերահավատ կուսակցությունների պատգամավորների քանակը: Սակայն, հետազոտությունները ցույց են տալիս, որ ուլտրաաջային կւոսակցությունները չեն կարող դառնալ գերակշիռ ուժ:

Ինչպես կանխատեսում են, «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» և սոցիալ-ժողովրդավարները համատեղ կերպով չեն կարողանա ձևավորել մեծամասնություն և անհրաժեշտ կդառնա երրորդ կուսակցության օգնությունը:

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան մայիսի 26-ին, երեկոյան: